Արմինֆո.Ծանր վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Պետրոսյանը բուժման նպատակով տեղափոխվում է Երևան: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: