Արմինֆո./ Turan: «Հայերն ապօրինաբար Ադրբեջանի օկուպացված տարածքները բնակեցնում են սիրիացի փախստականներով, որպեսզի խոչընդոտեն հայրենի վայրեր հարկադիր վերաբնակների վերադարձին»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Բրյուսելում ելույթ ունենալով Մերձավոր Արևելքում կրոնական և էթնիկ հետապնդումների զոհերին նվիրված համաժողովում:
«Տարբեր հաշվարկների համաձայն՝ հարյուրավոր սիրիահայեր են բնակեցվել ադրբեջանական օկուպացված տարածքներում: Այդ գործողություններով Հայաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը: Դրա նպատակը հայրենի վայրեր ադրբեջանցի փախստականների վերադարձին խոչընդոտելն է: Դա անընդունելի և անթույլատրելի է»,- ասել է Մամեդյարովը:
Նախարարը նշել է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը վերջին 20 տարում $6 մլրդ է ուղղել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով փախստականների սոցիալական խնդիրների լուծմանը: