Արմինֆո. Բելառուսի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում չգործարկված մեծ ներուժ կա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ վարչապետի խոսքով, որը մեջ է բրում ԲԵԼՏԱ-ն, վերջին տարում Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է: «Տա շատ տպավորիչ է: Բայց, անկեղծ ասած, այստեղ չօգտագործված մեծ ներուժ կա: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է նա: Փաշինյանը գտնում է, որ Հայաստանում «հետաքրքիր շատ բան կա բելառուսական բիզնեսի համար»: «Կարծում եմ՝ նույնը նաև Բելառուսում»,- ասել է նա:
Հայաստանի վարչապետը համոզված է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա կլինեն՝ անկախ այն բանից, թե ով կզբաղեցնի պետական բարձր պաշտոններ: Վարչապետը նաև երախտագիտություն է հայտնել Երևանում բելառուսցի լրագրողների աշխատանքի, տեղեկատվության օբյեկտիվ ներկայացման համար:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. ավելացել է 21,5%-ով՝ մինչև $44,6 մլն: Ըստ որում, արտահանումը կազմել է $6,9 մլն՝ արձանագրելով 48,3% անկում, իսկ ներմուծումն աճել է 61,7%-ով՝ մինչև $37,7 մլն: