Արմինֆո. Գլխավոր դատախազության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա` քաղբանտարկյալների ազատման և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով: Ինչպես հայտարարել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, գլխավոր դատախազը և դատավորն աշխատում են հին մեթոդներով, այդ պատճառով բողոքի մասնակիցները պահանջում են նրանց հրաժարականը:
Ավետիսյանի ասելով, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և նրա ռեժիմը պետք է հեռանա: «Մենք կհասնենք այն բանին, որպեսզի օրենքը գործի բոլորի համար` առանց բացառության: Մասնավորապես, 2 օր առաջ դատարանը մերժեց «Սասնա Ծռերի՚ մի մասի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Մեր գործողությամբ մենք ցանկանում ենք վարչապետին ցույց տալ, որ ապօրինությունները շարունակվում են, և հին ռեժիմը դեռևս գործում է՚, - հայտարարել է Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ օրերս դատարանի կողմից վերը նշված միջնորդության մերժմանն ի պատասխան` «Սասնա Ծռերի՚ համակիրները բողոքի գործողություն էին իրականացրել` փակելով Արշակունյաց պողոտան: Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 18-ին: -