Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ԵԱՏՄ ներուժն այսօր լիակատար չափով չի օգտագործվում: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է «Ռոսիա 24»-ին հարցազրույցում:
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը մտածում է, որ Եվրասիական տնտեսական միությունն այսօր իրականացրել է այն ներուժը, որն ունի: Բոլոր խնդիրներն այստեղից են: Իմ դերը ես համարում եմ օրակարգին աջակցելը և ԵԱՏՄ ներուժը լրացնելը»,- հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է Միության օրակարգին, Փաշինյանի խոսքով, աշխատելու է առկա օրակարգի շուրջ: Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը չի բացառել, որ քննարկման գործընթացում կարող են ի հայտ գալ նոր՝ «ԵԱՏՄ զարգացման համար օգտակար գաղափարներ»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում հայկական ներկայացուցչության կազմին, Փաշինյանի խոսքով, որոշակի կադրային փոփոխություններ կլինեն: Անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովից իր սպասումներին՝ նա ասել է. «Գնում եմ լսելու, ծանոթանալու և ինչ-որ բան առաջարկելու»: