Արմինֆո.Միավորված ազգերի կազմակերպությում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ամենայն հավանականությամբ նշանակվելու է ՀՀ արտգործնախարար: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից:
Զոհրաբ Մնացականյանի կենսագրությունը.
Ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երեւանում:
Կրթությունը
1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայիմիջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. – Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄդեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ.- Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, ՄեծԲրիտանիա
Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. – Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀԱրտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. – Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀդեսպանություն, Լոնդոն, ՄեծԲրիտանիա
1995-1997թթ. – Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀդեսպանություն
1997թ. – ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. – Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերինախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1998-1999թթ. – Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահիաշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ. – Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀմշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա
2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա
2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2011-2014թթ. – Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիությանմիջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան, ՀայաստանիՀանրապետություն
2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում ՀայաստանիՀանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ եւ լիազոր դեսպան:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշմեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայություններիհամար:
Օտար լեզուներ
անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի: