Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է փոխվարչապետներին և մի շարք նախարարների:
Այսպես, առաջին փոխվարչապետ է դառնում «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը, իսկ փոխվարչապետ`«Քաղաքացիաիրավական պայմանագիր» կուսակցության քարտուղար Տիգրան Ավինյանը: Պաշտպանության նախարար, ինչպես հայտարարվել էր, նշանակվել է ԱԻՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Կրթության և գիտության նախարարությունը կգլխավորի «Քաղաքացիաիրավական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման նախարարությունը` Արմեն Պապիկյանը, իսկ Սփյուռքի նախարարությունը`Մխիթար Հայրապետյանը:
Ավելի վաղ նշանակվել էին երկրի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայություն ղեկավարները`Վալերի Օսիպյանը (Երևանի ոստիկանապետի նախկին) և Արթուր Վանեցյանը (Երևանի ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ): Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար էր նշանակվել Էդուարդ Աղաջանյանը: