Արմինֆո. «Եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, տարածքային պահանջներից և ցանկանա նոր էջ բացել Անկարայի հետ հարաբերություններում, մենք կուսումնասիրենք այդ առաջարկը և համարժեք պատասխան կտանք»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ պատասխանելով Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Ինչպես հայտնում է Հյուրիեթը, Թուրքիայի վարչապետը հավաստացրել է, որ Անկարան չի ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ՝ հատկապես հարևանների: «Եթե նման առաջարկ լինի, մենք կքննարկենք այն՝ ելնելով մեր պետական շահերից»,- ասել է Բինալի Յըլդըրըմը: