


Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Մեծարգո պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ: Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը: Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ»:


