


Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը ողջունում է ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխությունները:
Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, Բարեկամության խմբի ղեկավար Ֆրենկ Փալոունը, մասնավորապես, հայտարարել է, որ կոնգրեսականները կշարունակեն աջակցություն ցույց տալ Հայաստանին և Արցախին: Խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հայտարարել է, որ իրենք կաշխատեն Հայաստանի նոր վարչապետի հետ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղույամբ: Կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծել է, որ «թավշյա հեղափոխությունը» նոր հնարավորություններ է բացել Հայաստանի առջև: Կոնգրեսական Ջիմ Կոստան ընդգծել է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ հրավիրելու անհրաժեշտությունը:


