


Արմինֆո.Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրաժարական է տալիս: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է կառավարության նիստից առաջ: Նա հաջողություն է մաղթել նոր կառավարությանը:
Հիշեցնենք, որ իրենց հրաժարականի մասին հայտարարել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Պաշտոնանկ են արվել ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանն ու ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը, որոնց փոխարեն նշանակվել են Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը: Վահե Ստեփանյանի փոխարեն կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդուարդ Աղաջանյանը:



