Հինգշաբթի, 10 Մայիսի 2018 17:02
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա Armenia Art Fair մշակութային ցուցահանդեսը

Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա Armenia Art Fair մշակութային ցուցահանդեսը

Արմինֆո.Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 12-14-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի կունենա առաջին ամենամյա Armenia Art Fair-ը: Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:

Armenia Art Fair-ում կցուցադրվեն աշխատանքներ Հայաստանից,  նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից: Ներկայացվելու են ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ:

Առաջին կլոր սեղան-քննարկումը մայիսի 12-ին կանդրադառնա վիզուալ մեդիայի կենսունակությանը: Երկրորդը՝ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողըե թեմայով  կկայանա նույն ձևաչափով, մայիսի 13-ին:

Մասնակիցների թվում են մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսը, կուրատոր և գրող Գեորգ Շոլհամերը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի համա-հիմնադիր, համադրող և արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը և այլոք:

«Արվեստը դարեր շարունակ միտված է եղել մարդկանց միավորել և ավելի լավը դարձնել նրանց կյանքը, և այս երկու առաքելություններն էլ հոգեհարազատ են մեզ։ Հուսով ենք, որ այս ցուցադրությունը խթան կդառնա Հայաստանում արվեստի զարգացման համար, հայ արվեստագետներին թույլ կտա կապեր հաստատել արտասահմանյան մասնագետների և ցուցասրահների հետ՝ ընդլայնելով նրանց գործունեության հնարավորությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք ցանկանում ենք երկրում խրախուսել գեղարվեստական ներդրումները՝ նպաստելով արվեստի ոլորտում կրթության զարգացմանը և խրախուսել նոր տաղանդավոր սերնդին` ներկայացնելու իրենց ստեղծագործական նվաճումները ցուցահանդես-վաճառքի միջոցով», - նշել է Armenia Art Fair-ի համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը:

«Մեր նպատակն է Armenia Art Fair-ը Հայաստանում և տարածաշրջանում դարձնել կարևոր իրադարձություն և ստեղծել արվեստի հարթակ, որը կարող է ընդգրկել ինչպես հիմնական, այնպես էլ նոր ստեղծված պատկերասրահներն, ինչպիսիք են փոփ-ափ կամ առցանց պատկերասրահները: Սակայն, նախ և առաջ մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ մի «տոնե, որը կարող է վայելել յուրաքանչյուրը», - նշել է Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի