Արմինֆո. ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Երևանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանը: Այս մասին է հաղորդում Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը:
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը, Էդուարդ Աղաջանյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։