Արմինֆո. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է սեփական քաղաքական կուսակցություն ստեղծել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է աղբյուրը, որը ցանկացել է մնալ անանուն:
Տեղեկատվության համաձայն, Կարեն Կարապետյանը մտադիր է կուսակցություն ստեղծել «Տաշիր՚ ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործուն աջակցությամբ: Ակնկալվում է, որ նոր կուսակցությունում կընդգկվեն Կարեն Կարապետյանին մոտ մարդիկ, այդ թվում` կառավարությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ էներգահոլդինգ՚ ՍՊԸ միջազգային նախագծերի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, դրանից առաջ «Գազպրոմ Արմենիայի՚ ղեկավարի պաշտոններն զբաղեցրած Կարեն Կարապետյանը 2016 թվականի սպետեմբերի 13-ին նշանակվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնում: Ինչպես կարծում են անկախ դիտորդները, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին հաջողվեց ավելի դյուրին դարձնել իր հաղթանակը հենց Կարեն Կարապետյանի շնորհիվ, ով այդ շրջանում դարձել էր ՀՀԿ քարոզարշավի «դեմքն ու ձայնը՚: Կարեն Կարապետյանը շարունակում էր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար մինչև 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, ինչից հետո նշանակվել էր առաջին փոխվարչապետի պաշտոնում: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելլուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց լիազորությունները վայր դնելու որոշման մասին: