Արմինֆո.«Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք»: Այդ մասին Վրաստանի «Առաջին ալիքին» հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վրաստանը բարեկամ երկիր է: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև»,- ընդգծել է Փաշինյանը: