Արմինֆո.Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։
«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ եւ 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,- ասված է դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ՀՅԴ կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Նրանից հետո խմբակցության քարտուղար է դարձել Արմենուհի Կյուրեղյանը: Իսկ ՀՅԴ ցուցակով խորհրդարան կգա Սպարտակ Սեյրանյանը: