Արմինֆո.Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-19 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +23-ից մինչև +25: