Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի մոտ ընթանում է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Ցուցարարները պահանջել են, որ Տարոն Մարգարյանն իջնի իրեց մոտ և պատմի քաղաքապետի պաշտոնում իր գործունեության մասին: Նրանք վանկարկում են՝ «Մենք մեր քաղաքի տերը», «Տարոն իջիր»: Սական, քաղաքապետն անտեսել է այդ պահանջը:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջն է՝ դադարեցնել ծառահատումները, կարգավորել տրանսպորտի աշխատանքը, արգելել ապօրինի շինությունների կառուցումը, դադարեցնել բյուջետային միջոցների վատնումը և այլն:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին է միացել նաև Երևանի Ավագանու խորհրդի անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ակցիայի մասնակցները նաև հայտարարել են, որ իրենք ոչ մի կերպ կապված չեն Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող բողոքի ակցիաների հետ: