Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀՀ մամուլի ծառայությունից,
վարչապետ Փաշինյանին հղված նամակում ասվում է. «Ողջունում ենք Հայաստանի ժողովրդավարության դրսևորումը գործողության մեջ: Քանզի կառավարման խորհրդարանական համակարգին անցումը շարունակվում է, Հայկական համագումարը կշարունակի կոչ անել Միացյալ Նահանգների կառավարությանը` անել ավելին, ամրապնդելու և զարգացնելու Ամերիկայի ու Հայաստանի միջև հույժ կարևոր հարաբերությունները»: