Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է Հայաստանի քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Ֆրանսիան ողջունում է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը, ինչը թույլ տվեց Հայաստանի խորհրդարանին մայիսի 8-ին ընտրել նոր վարչապետի՝ Սահմանադրության և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների համաձայն:
Ֆրանսիան իր լավագույն մաղթանքներն է հղում վարչապետին ու հայ ժողովրդին և շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: