Արմինֆո. Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել, առաջին հերթին, պաշտպանության նախարարին: Նա այդ մասին հայտարարել է ՏԱՍՍ-ին` Ազգային ժոովողւմ քվեարկության ավարտից հետո:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: «Ես չեմ կարող որոշակի անուններ նշել, կառավարության պաշտոնների բազմաթիվ թեկնածուներ կան՚: Նա նաև հայտարարել է, որ մտադիր է փոխել պաշտպանության նախարարին: «Պաշտպանության նախարարին նշանակում է վարչապետը: Ես տեսնում եմ նրան փոխելու անհրաժեշտություն՚, - ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ թեև մտադիր է ստեղծել ազգային միասնության կառավարություն, դա չի նշանակում, թե բոլորը պետք է մտածեն միանման:
Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ Ազգային ժողովում քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն ապահովել է իր օգտին 10 ձայն` երկրում առկա քաղաքական իրավիճակի առնչությամբ: «Ես կարծում եմ, որ նրանք չունեն իրավիճակի ընդհանուր գնահատական՚, - նշել է Փաշինյանը: