Արմինֆո. Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքվածներին պատմել է հետագա ծրագրերի մաիսն:
«Մոտակա կես ժամում կստանձնեմ Հայաստանի վարչապետի լիազորությունները: Այնուհետև երկրի իրավիճակի մասին ինձ կզեկուցեն պաշտպանական գերատեսչության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները: Կլսեմ նաև Հայաստանի անվտանգության վիճակի վերաբերյալ մի շարք այլ զեկույցներ: Այստեղ համերգը կշարունակվի: Կոչ եմ անում ձեզ մնալ և շարունակել տոնակատարությունը»,- ասել է Փաշինյանը:
Ըստ որում, նա կոչ է արել հավաքվածներին զերծ մնալ առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով երթևեկությունից և այլ անթույլատրելի արարքներից: Նրա խոսքով, նույնիսկ աննշան միջադեպերը չպետք է մթագնեն այսօրվա տոնը:
Հանրապետության հրապարակից Փաշինյանը մեկնել է Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր: