Արմինֆո. Կրեմլում սպասում են, որ Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ մայիսյան գագաթնաժողովին: Այդ մասին մայիսի 8-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում սպասում են Երևանի մասնակցությանը ԵԱՏՄ մայիսյան գագաթնաժողովին:
«Իհարկե, ակնկալում ենք: Շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր: Ավելին, որպես կանոն, նման միջոցառումների շրջանակներում տեղի են ունենում նաև երկկողմ հանդիպուիմներ, այ պատճառով անկախ այն բանից, թե ով կներկայացնի Հայաստանը, ակնկալում ենք, որ կլինեն նաև երկկողմ շփումներ»,- պատասխանել է Պեսկովը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ հարցը, թե ով կներկայացնի Հայաստանը` նախագահը, թե՞ մեկ այլ անձ, հարկավոր է ուղղել Հայաստանին:
Նշենք, որ մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: