Արմինֆո.Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության զարգացման քաղաքականությունը: Այդ մասին մայիսի 8-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրված Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը համապատասխանում է Հայաստանի ազգային շահերից, իսկ առաջացող խնդիրները նոր իշխանությունը կլուծի բանակցությունների ճանապարհով: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը լուծելու պատրաստակամության հիմունքներով»,- նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման գրավականն է: Բացի այդ, նա հաստատել է, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ: Միաժամանակ նոր կառավարությունը ակտիվ տեմպերով դաշնակցային հարաբերություններ կկառուցի Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և Չինաստանի հետ: