Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցությունից պատռգամավոր Նիկոլ Փաշինյանը 59 «կողմ» ձայնով ընտրվել է Հայաստանի վարչապետ:
Փաշինյանի օգտին քվեարկել է 59 պատգամավոր ՀՅԴ կուսակցությունից, «Ելք» դաշինքից, «Ծառուկյան» դաշինքից, ինչպես նաև 10+1 պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Դեմ քվեարկել է ՀՀԿ-ից 42 պատգամավոր: Ձեռնպահ չի եղել: