Արմինֆո. ՌԴ ԱԳՆ-ը կրկին կոչ է արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին մայիսի 8-ին խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից:
«Մայիսի 8-ին բացառված չէ բողոքական ակտիվության ուժեղացում Երևան քաղաքում, այդ թվում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, սպասվում են հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումներ, խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի կունենան Հայաստանի վարչապետի ընտրությունները: «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռևս միակ առաջադրված թեկնածուն է այդ պաշտոնի համար: Եթե Փաշինյանին չհաջողվի ստանալ 53 պատգամավորի աջակցությունը, Ազգային ժողովը կցրվի՝ համաձայն գործող Սահմանադրության: