Արմինֆո. Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Դատարանն այսօր փոխել է նրա խափանման միջոցը և ազատ արձակելու որոշում կայացրել: Հատկանշական է, որ դատարանի դահլիճում ներկա է գտնվել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուլասյանը մեղադրվում էր 2016 թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: