Արմինֆո. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով երեկոյան կժամանի Երևան, մտադիր չէ համեգով հանդես գալ Հանրապետության հրապարակում: «Հայաստան, մենք գալիս ենք: Բայց համերգ չի լինելու, չգիտեմ, թե ով է նման բան հորինել», - գրել է Թանկյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Սերժ Թանկյանը կժամանի 20:05-ին: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ դիմավորել աշխարհահռչակ ռոք-երաժշտին: «Ես կարծում եմ, որ մեք այդ առիթը պետք է օգտագործենքև պատշաճ դիմավորման արարողություն կազմակերպենք Սերժ Թանկյանի համար: Ես, իհարկե, օադանավակայանում կդիմավորեմ Սերժին և նրան կուղեկցեմ Հանրապետության հրապարակ: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ , ինքնաթիռը իջնում է ժամը 20.05-ին, ես կարծում եմ մեք հրապարակում կլինենք ժամը 21.00-ին, որտեղ ես և Սերժ Թանկյանը կարճ ելույթով հանդես կգանք և միասին կպլանավորենք նաև հաջորդ օրվա անելիքները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սերժ Թանկյանին և Շառլ Ազնավուրին կոչ էր արել ժամանել Հայաստան և սատարել ժողովրդական շարժմանը: