


Արմինֆո.Այսօր, ժամը 20:05-ին Հայաստան կժամանի «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ դիմավորել աշխարհահռչակ ռոք-երաժշտին:
«Ես կարծում եմ, որ մեք այդ առիթը պետք է օգտագործենքև պատշաճ դիմավորման արարողություն կազմակերպենք Սերժ Թանկյանի համար: Ես, իհարկե, օադանավակայանում կդիմավորեմ Սերժին և նրան կուղեկցեմ Հանրապետության հրապարակ: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ , ինքնաթիռը իջնում է ժամը 20.05-ին, ես կարծում եմ մեք հրապարակում կլինենք ժամը 21.00-ին, որտեղ ես և Սերժ Թանկյանը կարճ ելույթով հանդես կգանք և միասին կպլանավորենք նաև հաջորդ օրվա անելիքները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Թանկյանին և Շառլ Ազնավուրին կոչ էր արել ժամանել Հայաստան և սատարել ժողովրդական շարժմանը:



