Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ռուսաստանցի որոշ փորձագետների հայտարարություններին: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից», -ասվում է ՌԴ դեսպանության հայտարարությունում:
Ռուսաստանի հայերի միությունն, իր հերթին, դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունների կապակցությամբ: ՌՀՄ տարածած հաղորդագրությունում նշված է, որ հիշյալ հաղորդման մասնակիցներն անցել են լրագրողական, մարդկային էթիկայի, իրավական ու քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները։
«Նրանք արել են մի շարք անպատասխանատու, նվաստացնող արտահայտություններ մեր ազգի հասցեին՝ օգտագործելով անցենզուր բառապաշար, որը չպետք է որ եթեր հեռարձակվեր, այն էլ այնպիսի հայտնի ռադիոկայանի եթերում, ինչպիսին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն է», - նշված է ՌՀՄ հայտարարության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը նաև դիմում է հասցեագրել ՌԴ նախագահին և ռադիոկայանի ղեկավարությանը: Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ռուսաստանի հայերի միությունը հասնելու է նրան, որ հեռարձակված հաղորդման մեջ ներգրավված անձանց վարքագիծը արժանանա պատշաճ գնահատականի՝ այդ գործողությունների պատասխանատվության առումով, որոնք հանգեցնում են բռնության և ազգամիջյան ատելության:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ