Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: