Արմինֆո.ՌԴ նախագահի աշխատակազմը հուսով է, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն՝ անկախ վարչապետի ընտրության արդյունքներից, լրագրողներին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլում, ինչպես և նախկինում, ակնկալում են, որ Հայաստանում քաղաքական գործընթացները կմնան օրինական և սահմանադրական շրջանակներում, և ցանկանում երկրում իրավիճակի շուտափույթ կարգավորում: «Հուսով ենք, որ դաշնակցային, բարի և կառուցողական հարաբերությունները հաստատուն կմնան ինչպե մեր երկրի, այնպես էլ՝ Երևանի արտաքին քաղաքականության համար»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: