


Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ հերթական հայտարարությամբ:
«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել բարեկամ Հայաստանում ներքաղաքական գործընթացներին: Հուսով ենք, որ տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրության շրջանակում՝ հանրապետության քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության ճանապարհով: Դա թույլ կտա հնարավորինս շուտ վերականգնել պետական կառույցների կայուն գործունեությունը, հասարակության նորմալ կյանքը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ
հաղորդագրությունում:
Միաժամանակ նշվում է, որ Մոսկվայում տրամադրված են շարունակել ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը, ինչը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից


