


Արմինֆո.«Դաշնակցության» դիրքորոշումն Աղվան Վարդանյանին առումով պարզ է- նա պետք է հրաժարվի իր մանդատից, և նա դա արդեն արել է: Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Վարդանյանը նաև հեռացվի կուսակցությունից, Ռուստամյանը նշել է, որ նման որոշում չկա, բայց դա չի բացառվում:
Անդրադառնալով կոալիցիայից կուսակցության դուրս գալուն, ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դա դավաճանություն չէ: «Կոալիցիան գոյություն է ունեցել, քանի դեռ կար վավեր հուշագիրը: Անհաղթահարելի ուժի դեպքում այդ հուշագիրը կարող է աշխատել, կամ չաշխատել: Երկրորդ, մենք ունենք անկախ դիրքորոշում, բայց մենք չէինք կարող դրան հետևել, քանի որ հուշագիրը մեզ սահմանափակում էր: Մենք չէինք պատրաստվում կուրորեն հնազանդվել Հանրապետական կուսակցությանը, հատկապես, որ մեզ համար արդեն ակնհայտ էր, որ նա ոչ միշտ է հավատարիմ լինում իր մոտեցումներին «Դաշնակցությունն» այն կուսակցությունը չէ, որը կարող է դառնալ ինչ-որ մեկի կցորդը», - եզրափակել է Ռուստամյանը:


