


Արմինֆո. Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նշենք, ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան և Լատվիան:


