Արմինֆո.Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: