


Արմինֆո.Այսօր կառավարության նիստը ոչ միայն դռնփակ է, ինչի հետ հայկական ԶԼՄ-ներն այդպես էլ չեն հաշտվել, այլև նիստից հետո ճեպազրույցներ չեն նախատեսվում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախօրեին մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո կարելի է փաստել, որ այսօր գործող նախարարների կաբինետն էապես նվազել է. 17 նախարարների պաշտոնակատարներից մնացել են 12-ը: Այդ առնչությամբ այսօրվա օրակարգում ներառված է 27 հարց` ավանդական 40-50-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ կառավարության դռնփակ նիստերի անցկացումը ներդրվել է նոր սահմանադրությամբ և կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո: Մինչդեռ նախօրեին ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում իր առաջին խորհրդանշական հրամանագիրը կլինի կառավարության դռնփակ նիստների անցկացման մասին աղմկահարույց օրենքի չեղարկումը



