Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ԱԺ մայիսի 8-ի նիստում չի առաջադրի իր թեկնածուին, բայց սատարելու է այն թեկնածուին, որը վայելում է պատգամավորների մեկ երրորդի աջակցությունը: Այս մասին ՀՀԿ հենց նոր ավարտված նիստից հետո լրագրողներին հայտնել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ հաշվի առնելով օրվա հրամայականը, որ երկիրը պետք է վերադառնա իր բնականոն կյանքին, ՀՀԿ-ն որոշել է մայիսի 8-ի նիստում չառաջադրել իր թեկնածուին և սատարել մեկ երրորդ ձայներ ստացած թեկնածուին:
Հետևաբար, կուսակցությունն ընդդիմությանը կոչ է անում ապահովել պետական կառավարման բոլոր մարմինների բնականոն ընթացքը, բացել փողոցները, հաստատել հանդուրժողականության մթնոլորտ և վերադառնալ սահմանադրական դաշտ: