Արմինֆո. Մայիսի 8-ին «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ՀՀ վարչապետի ընտրություններում ժողովրդի թեկնածուին: Այս մասին շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ Ծառուկյանի, դաշինքը պատրաստ է առանց նախապայմանների աջակցել ժողովրդի թեկնածուին: «Ես կրկնում եմ, որ մեր խոսքը – գործ է, մենք կշարունակենք աջակցել Նիկոլ Փաշինյանին», - ասել է նա, ընդգծելով, որ ոչ մի ուժ չի կարող հակադրվել ժողովրդին: