Արմինֆո. Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Մշակույթի նախարարության շենքի առջև հավաքվել են շատ դերասաններ և մշակույթի գործիչներ՝ պահանջելով, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը միանա իրենց:
Ցուցարարների մոտ է դուրս եկել մշակույթի նախարարի պաշտոնակատարը և հայտարարել է, որ աջակցում է նրանց, բայց շարունակում է իր պարտականությունները կատարել: Այդ պատասխանը չի գոհացրել ցուցարարներին, նրանք պահանջել են, որպեսզի Ամիրյանը միանա իրենց, հակառակ դեպքում նրանք կպահանջեն Արմեն Ամիրյանի հրաժարականը: