


Արմինֆո. ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
Նախօրեին Ազգային ժողովը մերժեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նրա դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցության 56 պատգամավոր, իսկ 45 ձայներով կողմ քվեարկեցին ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Ձեռնպահ չկար: ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը քվեարկությանը չմասնակցեց: Եթե կրկին վարչապետ չընտրվի, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը ցրվում է և նշանակվում են նոր ընտրութուններ:



