


Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորապես ցավում է, որ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ և քաղաքական ճգնաժամը շարունակվում է:
«Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»,-ասված է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ:



