Արմինֆո. Իրավիճակն այլևս չի վերահսկվում նախկին կառավարության կողմից, իրական իշխանության կենտրոնը գտնվում է փողոցում՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ասվում է Liberation ֆրանսիական թերթի հոդվածում՝ նվիրված խորհրդարանում երեկ կայացած քվեարկությունից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Հիասթափությունը շատ մեծ է: Մայիսի 1-ի ողջ օրը հայերը սպասում էին, որ խորհրդարանը կընտրի Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ: Ապարդյուն: Շուրջ ինը ժամ դաժան հարցաքննությունից և մերկացնող ելույթներից հետո Հանրապետական կուսակցության պատգամավորները զանգվածաբար հրաժարվեցին «ժողովրդական թեկնածուից»: Երկիրը սուզվել է ճգնաժամի մեջ, ինչից ելքը հնարավոր է մայիսի 8-ին, երբ խորհրդարանում նոր քվեարկություն կլլինի»,- գրում է թերթը: