Արմինֆո. Եվրամիությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու վերջինիս ջանքերում: Այս մասին ասված է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում՝ կապված Հակաստանում վերջին իրադարձությունների հետ:
«Չափազանց կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և նրանք, ովքեր իրականացնում են հավաքների ու խոսքի ազատության իրենց իրավունքը, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես վերջին օրերին: Եվրամիությունը շարունակում է քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը համակողմանի երկխոսություն սկսելու՝ հաշվի առնելով Սահմանադրությանը և հայ ժողովրդի շահերին համապատասխան նոր կառավարության ժողովրդավարական ձևավորում»,- նշվում է հայտարարության մեջ:
Նախօրեին Ազգային ժողովը մերժեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նրա դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցության 56 պատգամավոր, իսկ 45 ձայներով կողմ քվեարկեցին ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Ձեռնպահ չկար: ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը քվեարկությանը չմասնակցեց: Նշենք, որ վարչապետի թեկնածության առնչությամբ հաջորդ նիստը տեղի կունենա 7 օր անց: Եթե կրկին վարչապետ չընտրվի, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը ցրվում է և նշանակվում են նոր ընտրութուններ:
Նիլոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակելու կոչ է արել: