Արմինֆո. Խորհրդարանում ավարտվել է Հանրապետական կուսակցության խմբակցության նիստը: Ինչպես հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նիստի ժամանակ ընդունվել է միասնական որոշում: Սակայն, խմբակցությունը մինչև վերջը պահում է ինտրիգը, և որոշումը հայտնի կդառնա Բաղդասարյանի ելույթի ժամանակ: Պատգամավորները վճռական են տրամադրված այսօր սպառելու օրակարգը:
ԱրմԻնֆո-ի տեղեկատվության համաձայն՝ ՀՀԿ-ն կքվեարկի Փաշինյանի դեմ, սակայն բացառված չէ, որ առանձին հանրապետականներ «կողմ» քվեարկեն: