Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արդար ընտրությունների անցկացման երաշխավորն է: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Էլք» դաշինքից պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: «Այո, հնարավոր է, Փաշինյանը լավագույն տնտեսագետը, լավագույն էներգետիկը չէ, բայց այսօր նա Հայաստանում արդար ընտրությունների անցկացման երաշխավորն է: Իսկ այսօր դա ամենագլխավորն է Հայաստանի համար»,- ասել է նա:
«Միայն լեգիտիմ իշխանությունները կարող են դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներին»,- հայտարարել է Սարգսյանը: