Արմինֆո. Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում և հետևում են Ազգային ժողովից ուղիղ եթերին, որտեղ այսօր տեղի է ունենում խորհրդարանի հատուկ նիստը, որում քննարկվում է նոր վարչապետի թեկնածությունը:
26 պատգամավոր է գրանցվել, որպեսզի հարցեր ուղղի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորների հարցերը ներառում են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները՝ բանակից և պաշտպանութունից մինչև իրավունքի գերակայություն և արտաքին քաղաքականության վեկտորը:
Հատկանշական է, որ մի շարք օլիգարխ պատգամավորներ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը: Տվյալ պահին հատուկ նիստն ընթանում է կիսով չափ դատարկ դահլիճում, ինչը հղի է ընտրությունների տապալմամբ:
Հիշեցնենք, որ Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ է ապահովել Ազգային ժողովի առնվազն 53 պատգամավորի աջակցությունը:
Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին դուրս գալ փողոցներ, լցնել հրապարակները և թույլ չտալ ժողովրդի թեկնածուի ընտրության տապալումը: