Արմինֆո. Հայաստանում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան յուրահատուկ, անվանել չես կարող: Այդ մասին մայիսի 1-ին բացելով Ազգային ժողովի նիստը, որում քննարկվում է նոր վարչապետի ընտրության հարցը, հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշել է, որ խոսքն աննախադեպ երևույթի մասին է ժամանակակից Հայաստանի պատմության մեջ, երբ խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել և խորհրդարանում քննարկվում է փոքրամասնության կողմից առաջադրված թեկնածուի հարցը: Խոսնակը հիշեցրել է խաղաղ ցույցերի մասին, որոնց ընթացքում բռնություն չի գործադրվել, ինչը միջազգային հանրության կողմից հարգանքի է արժանացել: Արա Բաբլոյաննն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցության նպատակն անվտանգության ապահովումն է և անհանդուրժողականությունից հրաժարումը: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանական լսումների ընթացքում կողմերը զուսպ կլինեն իրենց ելույթներում և հայտարարություններում:
Այնուհետև խոսքը տրվել է «Ելք» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանին, ով առաջադրել է խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարաչպետի պաշտոնում: