Արմինֆո. «2015 թվականին պատրաստ էի մինչև վերջ գնալ, իմ կողքին էին հարյուր հազարավոր մարդիկ: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ժողովրդին սկսեցին հեքիաթներ պատմել այն մասին, թե ես բարեգործություն եմ իրականցնում այն բանի հաշվին, որ հարկեր չեմ վճարում: Ես չէի ցանկանում վարկաբեկվել ժողովրդի աչքում: Եվ ես որոշեցի հեռանալ: Նրանք մեկ տարի ստուգում էին իմ օբյեկտները, և ոչինչ չգտան»,- հավաստիացրել է Ծառուկյանը:
Անդրադառնալով Փաշինյանի շարժմանը՝ նա հավաստիացրել է, որ ի սկզբանե աջակցել է դրան: «Նույնիսկ երբ խորհրդարանում քննարկում էին Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մենք առաջինն ենք դեմ հանդես եկել: Փաշինյանն իր պայքարը ծավալել է գրագետ, նա իրականություն է դարձրել ժողովրդի երազանքը»,- ասել է Ծառուկյանը: Նրա խոսքով, ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հանգեցել է այն բանին, որ երկրի բնակչության ոչ թե 10%, ոչ թե 20%, այլ 99%-ը դժգոհ է իրենից:
Նշենք, որ 2015 թվականին Ծառուկյանը շարժում սկսեց ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Բայց իշխանությունները կոշտ կերպով կասեցրեցին այդ փորձերը՝ ստուգումներ սկսելով նրա ձեռնարկությւոններում, հիշեցնելով նրան «քրեական » գործարքների մասին: Դրանից հետո Ծառուկյանը երկու տարի հեռացել էր մեծ քաղաքականությունից: