Արմինֆո. ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կհստակեցնի այն բանից հետո, երբ կծանոթանա Փաշինյանի ծրագրի հետ, այսօր առավոտյան ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հանրապետականների խմբակցության ղեկավարը քվեարկությունից անմիջապես առաջ կհայտարարի խմբակցության վերջնական դիրքորոշման մասին:
Հիշեցնենք, որ գիշերը ժողովրդին ուղղված տեսաուղերձում «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել էր, որ տեղեկություններ ունի, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, որոշել է տապալել ընտրությունները, այդ պատճառով ժողովուրդը պետք է հավաքվի հրապարակում՝ դե-յուրե ամրագրելու իր հաղթանակը:
Ազգային ժողովում վարչապետի ընտրությունները կսկսվեն 12:00-ին: Փաշինյանի օգտին կքվեարկեն «Ծառուկյան», «Ելք» դաշինքները և ՀՅԴ կուսակցությունը: 11:00-ին Հանրապետության հրապարակում արդեն մի քանի հազար մարդ է հավաքվել, մարդկանց հոսքն ավելանում է: